Հայ ըմբշամարտիկները հաջող մրցելույթներից հետո դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
21/10/2024 22:09

Հայ ըմբշամարտիկները հաջող մրցելույթներից հետո դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Այսօր Ալբանիայի Տիրանա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) 9:0 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։

Հայկ Խլոյանը (97 կգ) կիսաեզրափակիչում հաղթեց ռուսաստանցի մարզիկին, նա  ևս դուրս եկավ եզրափակիչ։

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն։

Աղբյուր՝ armsport.am