«Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղում
26/10/2024 21:20

«Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղում

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 13-րդ տուրում «Ուրարտուն» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ գնդակը 35-րդ րոպեին խփել է տանտերերի պաշտպան Էրիկ Սիմոնյանը:

Այս հաղթանակից հետո Դմիտրի Գունկոյի սաներն իրենց միավորների թիվը հասցրել են 29-ի և շարունակում են գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը: «Արարատը» 13 միավորով 7-րդ տեղում է:

Աղբյուր՝ armsport.am

 

«Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղում