Հայաստանի բոլոր մասնակիցները հաղթել են շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում
30/10/2024 18:23

Հայաստանի բոլոր մասնակիցները հաղթել են շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում

Ինչպես  ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 29-ին Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստներ՝ Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Գոռ Ասկանազյանը և Սոնա Կրկյաշարյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ մեր բոլոր մասնակիցները հաղթել են առաջին խաղափուլում:

2-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

 

Հայաստանի բոլոր մասնակիցները հաղթել են շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում