Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (Տեսանյութ)
01/11/2024 11:57

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (Տեսանյութ)

2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզական կարևոր ստուգատեսին ընդառաջ hրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ քննարկել է նախապատրաստական ամբողջ ընթացքը:

Ծառուկյանը նշել է` հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին:

Մանրամասները` տեսանյութում:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (Տեսանյութ)