.jpg)
03/11/2024 20:08
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ` այս ձևում երրորդն էր, իսկ հրում վարժությունում` 218 կգ-ով առաջինը:
Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: