.jpg)
05/11/2024 16:26
Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ. Պաշտպանության նախկին նախարարը՝ հետախույզներին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը շնորհավորել է հետախույզներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
«Սիրելի՛ հետախույզ մարտական ընկերներ, Ռազմական հետախուզության սպանե՛ր և վետերաննե՛ր, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք ազնվորեն և լիակատար նվիրումով ծառայել ու ծառայում եք հայրենիքին, կատարել ու կատարում եք ձեր զինվորական պարտքը: Որպես Հայաստանի Զինված ուժերի էլիտա՝ դուք լուծել և լուծում եք ամենաբարդ խնդիրները՝ ի շահ մեր պետության անվտանգության ապահովմանը: Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ:
Մաղթում եմ առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին, հաջողություններ՝ ձեր առջև դրված նպատակներին հասնելու գործում և օպերատիվ հաջողություններ»,- նշել է նախկին նախարարը։