.jpg)
07/11/2024 12:48
Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան
Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Դրանք միտված չեն որևէ երրորդ ուժի դեմ»,- նշեց նա` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, երբ ասում են` Հայաստանի ռազմական ձեռքբերումները պետք է սահմանափակվեն: