Հայ շախմատիստների արդյունքները Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությանը
11/11/2024 17:20

Հայ շախմատիստների արդյունքները Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությանը

Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 3 խաղափուլից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3 միավոր: Վերջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին:

Արամ Հահոբյանը ունի 2.5 միավոր:

Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը ունեն 2 միավոր:

Հայկ Մարտիրոսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր:

4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

 

 

Հայ շախմատիստների արդյունքները Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությանը