ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ)
12/11/2024 15:28

ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:

Հայատարարության նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր:

«Դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի դիմաց զրոներ էին։

Այդպիսով` ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց:

Հիշեցնենք` պատգամավորների ¼-ի պահանջով ԱԺ-ում Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում էր հրավիրվել:

Ընդդիմությունը պահանջում էր, որ Բաքվում նախաձեռնված COP 29-ի շրջանակներում ԱԺ-ն պահանջ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն:

ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ)