Ֆուտբոլը միայն Հայաստանի հավաքականը չէ. Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները. ՔՊ-ական (Տեսանյութ)
12/11/2024 12:11

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարծում է` Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները:

«Ֆուտբոլը միայն Հայաստանի ազգային հավաքականը չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Գաբրիելյանն ասաց, թե այն ակումբները, որոնք պահանջում  են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, ազատ են:

Նա վստահեցրեց, թե Արմեն Մելիքբեկյանը ապաքաղաքական ու ապակուսակցական անձ է:

Գաբրիելյանը նշեց, թե անձամբ խոսել է Արմեն Մելիքբեկյանի հետ, ասել է, թե իրեն էլ չեն գոհացնում հավաքականի արդյունքները: