Լեգենդների էլ կլասիկո․ հայտնի է հանդիպման օրն ու վայրը
12/11/2024 15:22

Լեգենդների էլ կլասիկո․ հայտնի է հանդիպման օրն ու վայրը

Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» լեգենդների հանդիպում կանցկացնեն Ճապոնիայում, գրում է Armsport.am կայքը։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ Տոկիոյի «Աձինոմոտո» մարզադաշտում, հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։

«Բարսելոնայի» կազմում հանդես կգան Չավին, Անդրես Ինիեստան, Ռաֆայել Մարկեսը, Խավիեր Մասկերանոն, Ռիվալդոն, Բոյան Կրկիչը, Խավիեր Սավիոլան, Լյուդովիկ Ժյուլին, Ադրիանոն, Գաիսկա Մենդետան և մի շարք այլ ֆուտբոլիստներ։

«Բարսելոնայի» լեգենդների թիմը կգլխավորի Ալբերտ Ֆերերը։

Լեգենդների էլ կլասիկո․ հայտնի է հանդիպման օրն ու վայրը