Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
15/11/2024 21:20

Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Խառը մենամարտերի (MMA)  մարզիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում:

Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը շնորհվել է Միքայելյանին, քանի որ նրա մրցակիցը հրաժարվել է ռինգ դուրս գալ:

Խառը մենամարտերի երիտասարդների (18֊20) և մեծահասակների (18+) աշխարհի առաջնությունում Հայաստանն ունեցել է 9 ներկայացուցիչ:

Աշխարհի առաջնությանն ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: