Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել
16/11/2024 18:19

Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Առաջնությունը կանցկացվի 11 խաղափուլով:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը: