ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան
18/11/2024 14:29

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար, այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ հիմնականում ԱՄՆ են արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։

«Այնուամենայնիվ, ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես, ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- նշել է Պապոյանը։