Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան
23/11/2024 15:21

Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան

Ոչ մի բարեփոխում չկա, չեն էլ հասկանում՝ ինչ անեն: Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով բանակում տեղի ունեցող փոփոխություններին:

«Առաջին պատասխանատուն է: Ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում, ինքն է այդ քաղաքականությունը վարել: Ոչ մեկ չի ասում, որ նա մեղավոր չէ»,- ասել է Բաբայանը:

«Երկար տարիներ վարվող քաղաքականության հետևանքով սպիտակ եղեռն ենք անում, երիտասարդները թողնում, լքում են երկիրը։ 18 տարեկան երեխային մի ամիս պարապելուց հետո տանել առաջին գիծ, զոհաբերել՝ սխալ եմ համարում: 

Վաղուց առաջարկել եմ, որ պետք է դարձնել մի տարի, պետությունն օրենք ունենա, որ նրան ոչ ոք իրավունք չունի առաջին գիծ տանելու»,- ընդգծել է նա:

«Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:

Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան