Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը
23/11/2024 21:03

Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 11 խաղափուլով:

Մասնակիցներն են՝ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, միջազգային վարպետ Ստեֆան Պոգոսյանը, միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը, գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը և Վլադիմիր Շահինյանը:

Կանանց մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով:

1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու բարձրագույն խմբի մրցաշարին:

Խաղերը կմեկնարկեն նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին:

 

Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը