Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար
25/11/2024 17:04

Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին է մոտենում 2024 թվականի շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է Տիգրան Համբարձումյանը, ով մինչև 12 տարեկան պատանիների խմբում 9 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 2-9-րդ հորիզոնականները։