ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
28/11/2024 21:21

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեցին երկու բաց կայծակնային շախմատի մրցաշարեր:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: