28/11/2024 18:09
Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին
«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները ոչ մի կապ չեն ունեցել ՀԱՊԿ-ի հետ, Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմին և ՀԱՊԿ-ի դերակատարությանը։
«ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու անդամ երկրներին, իսկ Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները սպեցիֆիկ են, չէ՞ որ Հայաստանը չի ճանաչել ԼՂ-ն՝ որպես անկախ պետություն։ Նշանակում է՝ այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղիղ կապ չունի»,- ասել է ՌԴ նախագահը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Արցախի խնդիրը շատ զգայուն է։