29/11/2024 16:58
Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան
«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ… Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը…Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում…նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Ես. Գ:4-12):
Արդյո՞ք այս խոսքերը չեն հիշեցնում քեզ և մեզ բոլորիս մեր օրերի իրականության մասին:
Սուրբ Գրքի մարգարեական այս հղումն արմատապես խոսում է պետականության գոյության երեք կարևոր եզրաշերտերի և քայքայման պատճառների մասին.
Ա) Քաղաքական համակարգի ամլություն,
Բ) Հոգևոր-բարոյական անկում,
Գ) Սոցիալական անարդարություն և տնտեսական ճգնաժամ:
Հստակ է, որ հասարակական կյանքի առաջընթացը կամ անկումը, որն էլ խորքային իմաստով նպաստում է պետության վերելքին ու զորացմանը կամ պատճառ դառնում կազմաքանդմանը և վերջնական կործանմանը, հիմնված է այս երեք շերտերի վրա: Հատկանշական է նաև, որ Աստվածաշունը, որքան էլ խոսում է անուններով անհատների պատմության մասին, այդքան և ավելի կապված է հավաքականության, երկրի և պետության պատմության հետ, որի վերջնահանգրվանը կա՛մ «Ավետյաց Երկիրն» է, այսինքն՝ հոգևոր, քաղաքական, տնտեսական բոլոր առումներով հզոր և զարգացող պետականությունը, կա՛մ նրա վերջնական կազմաքանդումը և կորուստը՝ որպես հետևանք նույն համակարգերի և այդ համակարգերը կառավարողների ներքին փտածության, քաղաքական մտքի անկարողության կամ ամլության, սոցիալական անարդարության և տնտեսական քայքայման ու փողի և իշխանության պաշտամունքի: Այսինքն՝ երկրի կառավարիչների վարքաբանությունը կամ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է երկրի կորուստի կամ վերելքի հետ:
Աստվածաշունչ մատյանն՝ իր ողջ հոգևոր բովանդակությամբ և էությամբ հանդերձ, որոշակի կարմիր թելով խոսում է քաղաքական պատմության, օրակարգի և հասարակական կառուցակարգի մասին, որի բարձրակետը Տերունական աղոթքի «եկեսցէ Արքայութիւն Քո» հայտարարությունն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի նոր առաջընթացն ու զարգացումը՝ ընթացքը դեպի նոր ժամանակաշրջան: Այսինքն՝ այն ապագայատեսիլ կամ ապագային ու փոփոխությանը միտված աղոթք-հայտարարություն է, որտեղ առկա է ոչ միայն անհատական ներքին փոփոխությունը, այլև հասարակական կարգի և հարաբերությունների վերափոխման հույսը՝ վերացնելու լայն շերտերի միջև ներքին թշնամությունն ու ատելությունը, մեղքի մեջ լինելու ժխտողականությունը (externalization), քաոսային նկարագիրը, անհուսությունն ու անզորությունը, փոխարենը հաստատելու Հաշտությունը, մեղքից հրաժարումն ու ինքնամաքրումը, ապաքինումն ու վերականգնումը, որով Երկիրն ու իր ժողովուրդը լիովին կվայելեն ազատությունն ու արդարությունը՝ դառնալով «ազգ արդարության…, ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, անարգանքի փոխարեն ցնծություն…Շեն բնակություն” (Ես. 61:3-7, 62:4)):
Հետևաբար, սուրբգրային պատգամից և նրանից բխած աղոթքից անխուսափելի է ընդվզումը և անարդարության դեմ պայքարը, որի հստակ ձևակերպումը կատարել են քրիստոնյա մտածողները, ըստ որի «երբ ձեռքերդ միացնում ես աղոթքի համար դա ըմբոստության սկիզբն է հասարակական խառնաշփոթի ու քայքայման դեմ»: Այսպիսի հոգեվիճակի մահացու թշնամիներն են հարմարվողականությունը և ներքին պայքարի բացակայությունը, դրանից ածանցվող անպատասխանատվության և անկարողության զգացումը։ Այսինքն՝ աղոթքը ոչ թե կայական (ստատիկ) կամ սոսկ անհատական կրոնական պահանջմունքը բավարարելու սպառողական հոգեվիճակ է, այլ նաև գործնական ընթացք է ընդդեմ ստի, կեղծիքի և հասարակական անարդարության՝ հասնելու ճշմարտության, արդարության և ազատության:
Այս ճշմարտության լույսի ներքո եմ ցանկանում դիտարկել մեր այսօրվա իրավիճակը, որն ուղղակիորեն արտացոլանքն է վերոնշյալ սուրբգրային իրականության: Ի՞նչ ունենք այսօր՝ անօրեն և ստախոս կառավարիչ՝ իր արբանյակներով, հայրենուրաց և նահատակների սխրանքն ուրացող «իշխանություն»՝ փողի և իշխանության պաշտամունքով, հանձնված Արցախ և հազարավորների հայրենազրկում, պատանդառնված և գերեվարված հայրենակիցներ, հայրենիքի շարունակական կորուստ և կորուստների սպառնալիք, սոցիալական անարդարության գերդրսևորում, հարկահանության տեսքով ուղղակի հալածանքներ հատկապես ընդդիմացողների և արժեք ստեղծող գործարարների նկատմամբ, քաղաքական հալածանքներ, պետական համակարգերի անգործություն, քայքայում և կազմաքանդում և տևական ու շարունակական ինքնաարդարացում:
Այսինքն՝ ունենք մի իշխանություն, որն ուղղակի սպառնալիք է սեփական պետությանը «ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները»:
Հետևաբար, այլևս առավել քան հստակ է, որ այս «իշխանությունը» նպատակադրված քաղաքականություն է վարում Հայաստանի պետականության պարզապես կազմաքանդման ուղղությամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթություններով: Անդրադառնալով հատկապես ներքին եզրաշերտին՝ պետք է արձանագրենք հետևյալը.
ա. Պետականության տեսիլքի իսպառ բացակայություն՝ կեղծ հակադրությունների և համադրությունների մատուցմամբ,
բ. Հանձնվողական քաղաքականություն՝ տեղեկատվական ահաբեկությամբ անընդհատ քարոզելով պայքարելու անիմաստության մասին՝ փորձելով խորացնել պարտվածի և հուսահատության տրամադրությունները, այն դարձնելու ներքին «հոգևոր» մշակույթ:
գ. Զանազան օրենքների և օրինագծերի միջոցով հայության և ՀՀ կրթական, գիտական, մշակութային ամբողջ ներուժականության ոչնչացում, իսկ «բարեփոխումների» և ակադեմքաղաքի պաստառի ներքո՝ բուհերի փակման պարտադրանք՝ «ներոնյան ինքնագոհուտյան» սկզբունքով:
դ. Թմրանյութերի և խաղամոլության անզուսպ տարածում՝ հատկապես երիտասարդության և դպրոցահասակների շրջանում՝ ցանկանալով ունենալ այս մոլությունից կախվածություն ձեռք բերած ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ սերունդ, որն ընդունակ չի լինի ո՛չ փոփոխությունների և ո՛չ էլ սխրանքների: Մամուլի վերջին հրապարակումներն իսկ վկայում են իշխանության տարբեր թևերի՝ այս արատավոր երևույթի մեջ առերևույթ թաթախված լինելու մասին:
ե. Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ջնջում՝ իր պատմության, հաղթանակների, կորուստների և վերելքների, հոգևոր ժառանգության, իր ձգտումների, իղձերի և երազների առումով՝ նրան վերածելով ԱՆՊԱՏԻՎ զանգվածի՝ պատրաստելով ցանկացած նվաստացման և ստորացման:
զ. Նյութի՝ պայմանական ՀԱՑԻ պաշտամունքի ներարկում, որն ուղղակի հակադրությունն է մարդու հոգեմտավոր էությանը և պետականության գործառնությանը և բացարձակ ճշմարտությանը. «Մարդ միայն հացով չի ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4):
է. Հայության ինքնության կարևորագույն հիմնասյան՝ Հայ Եկեղեցու հեղինակության վերացում, հոգևոր կյանքը վերածելով «մշակութային քրիստոնեության»՝ առանց կենդանի Աստծու հավատքի, այսինքն՝ անինքնություն, անդիմագիծ և անսեռ մի խառնամբոխի:
ը. Հանրային Ներքին թշնամության խրախուսում, սերունդների միջև կապի խզում, հեղինակությունների ոչնչացում, այսպիսով ժողովրդին վերածելով գոյությունը պարզպես քարշ տվող քաոսային հանրույթի, որն անընդունակ է իր իղձերի ու տեսիլքների շուրջ հավաքական կամքի և միավորման:
թ. Թշնամու սպառնալիքների ներքո Հայաստանի տարածքների, ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողության հանձնում, ցեղասպանության ուրացում, սահմանադրության փոփոխություն, բանակի մարտունակության չեզոքացում, ադրբեջանցիներով վերաբնակեցում
ժ. Հայրենիքը վերածել տարածքի, որի համար ոչ թե մաքառում են կամ կյանք են տալիս, ինչպես աշխարհի բոլոր ազգերը, այլ շահագործում են և զոհում «հանուն ոչնչի»:
Սա մեր օրերի պատկերն է… Մեզ պատերազմ է հայտարարված ուղղակի լինել չլինելու դաժան և վճռորոշ ջրաբաժանով: Ես և դուք հենց այսպիսի օրերում ենք ապրում: Այս բոլորով հանդերձ մեզ՝ այսօրվա ապրողներիս և գործողներիս է վիճակված փոխելու այս իրականությունը և բեկելու պատմության ընթացքը:
Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և Հոգևոր Հայաստանի տեսիլքը:
Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:
«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ։ Այն կամքով, համառությամբ, համբերությամբ, աննահանջ մարդկանց մասին է: Այն չարիքի հեռացման, մեր կյանքի ներքին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակի, մեր ՊԱՏՎԻ և ՊԵՏՈՒԹՅԱՆ վերականգնման մասին է: Եվ քանի դեռ մենք գերության ու կալանքի մեջ ենք, «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…
«Հոգով եռացեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ:11-12): «Հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ: 14-16):
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
29.11.2024
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
02/12/2024 22:16
Գլոմերուլոնեֆրիտ․ Երիկամների բորբոքման պատճառներն ու ախտանշանները
02/12/2024 21:57
Վրաստանում «նարնջագույն հեղափոխության» փորձ է արվում․ Պեսկով
02/12/2024 21:35
Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա սրբության սրբոցը, նրա ապրելու, վերածնվելու հոգևոր սիմվոլը՝ Արարատը․ Չպետք է դադարել պայքարել․ Շարմազանով
02/12/2024 21:13
Խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի ամանորյա կորպորատիվը մոտ 2 միլիոն դրամ կարժենա, գումարը կվճարվի համայնքային բյուջեից
02/12/2024 20:47
Բաշար Ասադն Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված վիճակը
02/12/2024 20:29
Աբովյանում, Հրազդանում, Վայքում, Սիսիանում, Թալինում, Ախուրյանում, Աշոցքում ձյուն է տեղում
02/12/2024 20:11
Միրզոյանը ՄՔԴ նախագահի հետ է հանդիպել
02/12/2024 19:55
«Լեգիոներական հիվանդություն»․ բուժման ընթացքը
02/12/2024 19:40
Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը․ Գուրգեն Մելքոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին
02/12/2024 19:27
Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
02/12/2024 19:10
«Բարեկամության» ուղեանցը փակ կլինի
02/12/2024 18:54
Վթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ զոհ և տուժածներ կան
02/12/2024 18:39
Արթուր Աթաբեկյանը՝ ԲԴԽ նախագահ․7 հոգի «կողմ» է քվեարկել
02/12/2024 18:22
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է՝ ինչ պայմանով Իրանը կերկխոսի Թրամփի հետ
02/12/2024 18:07
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն
02/12/2024 17:49
Սյունիքում ու Տավուշում մառախուղ է
02/12/2024 17:33
Հովիկ Աղազարյանի օրինական և տրամաբանական որոշումը կլինի այն, որ նա այսօր նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց․ Էդգար Ղազարյան
02/12/2024 17:16
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներին
02/12/2024 17:02
Հայաստանի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը
02/12/2024 16:48
ՀՀԿ անդամները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին
02/12/2024 16:34
Բացահայտվել են թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքերը
02/12/2024 16:25
Սիրիայում հակակառավարական ուժերը համակարգվում են ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից. Իրանի ԱԳ նախարար
02/12/2024 16:19
Առաջադրվել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու․ Արտյոմ Թումանյան
02/12/2024 16:13
Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ
02/12/2024 16:11
Հովիկ Աղազարյանը մերժում է Փաշինյանին. մանդատը վայր չի դնի
02/12/2024 16:07
Նիկոլ Փաշինյանի նկատողությունից հետո Այգեվանի մանկապարտեզը բացվեց
02/12/2024 16:05
Դիլիջանի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
02/12/2024 15:45
Սյունիքի մարզում իրանական բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր
02/12/2024 15:27
Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ
02/12/2024 15:17
Հունվարի 20-ից հետո, այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
02/12/2024 15:04
Հայաստանի ու Նիդերլանդների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան
02/12/2024 15:02
Վանաձորում ավտոգազալցակայանում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
02/12/2024 14:55
Արագածոտնում բախվել է 2 «Opel». կա 6 տուժած
02/12/2024 14:42
Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
02/12/2024 14:22
Թիվ 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով. ՔԿ
02/12/2024 14:12
Ալեն Սիմոնյանն ու Կոլումբիայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի
02/12/2024 13:56
Ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, նախնական տվյալներով՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ Նոր մանրամասներ՝ երեխայի մահվան դեպքից
02/12/2024 13:43
Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ. ջերմաստիճանն էապես չի փոխվի
02/12/2024 13:33
Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
02/12/2024 13:29
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում. վերջնաժամկետն ավարտված է
02/12/2024 13:22
ՆԳՆ ոստիկանության ծառայողը 4 տարում հափշտակել է մոտ 21 հազար լիտր բենզին
02/12/2024 13:09
Ամանորյա ոչ աշխատանքային օրերը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը
02/12/2024 13:04
Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն, Թրամփը դա անվանել է «չարաշահում»
02/12/2024 12:57
2024 թվականին Հայաստանում կարմրուկի 561 դեպք է գրանցվել
02/12/2024 12:50
Թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը չի հաջողվել փրկել
02/12/2024 12:41
Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա
02/12/2024 12:35
«THE LEADER 2024» մրցանակաբաշխությանը տարվա բարերար անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվել է Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ)
02/12/2024 12:29
Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
02/12/2024 12:25
Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Գագիկ Ղազինյանի․ պահանջում են բռագանձել գույքը
02/12/2024 12:20
Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել. Գեղամ Նազարյան (Տեսանյութ)
02/12/2024 12:15
Դիմում եմ ընդդիմությանը՝ թույլ մի տվեք, որ արցախցիները հայտնվեն իշխանության լարած ծուղակում. Նարինե Գաբրիելյան
02/12/2024 12:08
Գեղամ Նազարյանը խոստացավ՝ մի օր մարդկանց կփորձի բացատրել, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ (Տեսանյութ)
02/12/2024 11:55
Հալեպում կառավարական զորքեր չեն մնացել, ապստամբների առաջխաղացումը շարունակվում է ռուսական ավիահարվածների ներքո. BBC
02/12/2024 11:47
Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է. Խաչատրյան (Տեսանյութ)
02/12/2024 11:33
Շրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
02/12/2024 11:31
Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում
02/12/2024 11:20
Հայաստանի ազգային տաղավարը ներկայացվել է ՄԱԿ-ի Կանանց միության բարեգործական տոնավաճառին
02/12/2024 11:18
Շոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկու հետ
02/12/2024 11:17
Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ Անահիտ Մանասյան
02/12/2024 11:14
Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն եւ պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
02/12/2024 11:11
Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի
02/12/2024 11:05
Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ
02/12/2024 11:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր
02/12/2024 10:55
Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է բանկային քարտերով վճարման եղանակը (Տեսանյութ)
02/12/2024 10:52
«BMW X5»-ով խանութը և տերմինալը թալանողները հայտնաբերվել են․ վնասազերծվել են վերելակում
02/12/2024 10:42
Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի. Վահե Հովհաննիսյան
02/12/2024 10:37
Բանակի կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Տիգրան Աբրահամյան
02/12/2024 10:26
Հրդեհ՝ Գուգարք գյուղում
02/12/2024 10:18
Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան. Վարուժան Գեղամյան (Լուսանկար)
02/12/2024 10:07
Սիրած աղջկան առևանգած 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից
02/12/2024 10:00
Արշավախմբից 2 հոգի ընկել էին լանջից․ փրկարարներն օգնության են հասել
02/12/2024 09:55
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
02/12/2024 09:51
Լարսը բաց է
02/12/2024 09:48
Աղվանիից դեպի Տաթև, «Մեղրու սար» հատվածներում և Լծեն գյուղում ձյուն է տեղում
02/12/2024 09:44
3․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստանում
01/12/2024 22:43
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
01/12/2024 21:19
Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին
01/12/2024 20:48
«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ տանում-մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ. Արմեն Աշոտյան
01/12/2024 20:00
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեք երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
01/12/2024 18:46
Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին
01/12/2024 17:24
«Հայրենիքի պաշտպանությունը ընտանիքի պաշտպանություն է, քանի որ հայրենիքը սկսվում է ընտանիքից». Ռազմական ակադեմիայի կուրսանտների հագեցած առօրյան (տեսանյութ)
01/12/2024 16:21
Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել
01/12/2024 16:12
Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում նոր հանգրվանների ենք հասել, անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը. Արարատ Միրզոյան
01/12/2024 15:17
Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել
01/12/2024 14:48
Երանի թե հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի. Արմեն Աշոտյան
01/12/2024 14:12
«Հանկարծ չդնես, ինքնասպան կլնեմ». Փաշինյանի կինն էլի տոլմա է փաթաթում (տեսանյութ)
01/12/2024 13:14
Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան վիրավորներ
01/12/2024 12:50
Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից բավականին ակտիվ է գործում ռուսական ավիացիան. Տիգրան Աբրահամյան
01/12/2024 12:30
Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն
01/12/2024 11:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
01/12/2024 11:00
Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է նրանով, որ ընտրությունները մոտ են. «ՀայաՔվե»
01/12/2024 10:43
Լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը. Արծրուն Հովհաննիսյան
01/12/2024 10:30
Սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում
30/11/2024 21:47
Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա
30/11/2024 21:29
Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Տիկնիզյանով
30/11/2024 21:10
Ներքին Հրազդան ջրատարում դի է հայտնաբերվել
30/11/2024 20:45
Վթար Մաշտոցի պողոտայում․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց
30/11/2024 20:27
Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը
30/11/2024 20:07
ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները
30/11/2024 19:50
Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան