29/11/2024 15:44
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ)
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը վստահեցնում է` ՀՀ քաղաքացիություն ստանալը որևէ կերպ չի հակասում Արցախ վերադարձի իրավունքին:
«Ես հակված եմ այն մտքին, որ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Վերադարձի իրավունքը, որպես հստակ իրավունք, միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է»,- «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց նա:
ՆԳ փոխնախարարի խոսքով` հստակ է` ՀՀ քաղաքացիություն ընդունել-չընդունելը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի:
Մանրամասները` տեսանյութում: