29/11/2024 16:28
Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2024 թվականի դեկտեմբերի 1-7-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա), որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կիրակոսյանը կմասնակցի «World Forum» համաժողովների կենտրոնում կայանալիք Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին:
Հաագա կմեկնի նաև վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը: Նա այնտեղ կլինի 2024 թվականի դեկտեմբերի 4-7-ը ներառյալ: