Հայաստանի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է  ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը
02/12/2024 17:02

Հայաստանի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը

Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 8 խաղափուլից հետո միանձնյա առաջատար շարունակում է մնալ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով ունի 7 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը 5.5 միավորով երկրորդ հորիզոնականում է:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 5 միավորով երրորդ հորիզոնականում է:

 

Հայաստանի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը