ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև համաձայնագրի ստորագրմանը
05/12/2024 12:47

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև համաձայնագրի ստորագրմանը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև համաձայնագրի ստորագրմանը։ Նախագիծը հավանության էր արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ։

«Նախատեսվում է համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։