Չանչարևիչին վիրահատել են
06/12/2024 17:02

Չանչարևիչին վիրահատել են

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն այսօր  ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, վիրահատությունը բարեհաջող է անցել։

Չանչարևիչը վնասվածք էր ստացել «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում։