ՀՀ և ԱՄՆ ՊՆ-ները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը և քննարկել անվտանգության հարցեր
06/12/2024 13:35

ՀՀ և ԱՄՆ ՊՆ-ները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը և քննարկել անվտանգության հարցեր

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը պաշտոնական հաղորդագրութուն է տարածել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լյոյդ Ջեյմս Օսթինի հանդիպման վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ մասնավորաբար ասվում է․

«Այսօր ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ընթացքում վերահաստատել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ընդհանուր նպատակը։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա հարցերը, ինչպիսիք են՝ ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերապատրաստումը»։