.jpg)
Ամեն հաջորդ դատական նիստին ավելի է պարզ դառնում իմ ու Վազգեն Սաղաթելյանի մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը. Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Նարեկ Սամսոնյանը պնդում է, որ դատախազները միտումնավոր հետաձգում են դատական նիստերը։
«Ես կարծում եմ՝ փախնում են դատերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սամսոնյանի խոսքով՝ մի օր Հայաստանում գալու է օր, երբ բոլոր նման գործերը ստանալու են հստակ պատասխան։
«Ամեն հաջորդ դատական նիստին ավելի է պարզ դառնում մեր մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը»,- նշեց Սամսոնյանը։