Արցախցիների մասին Սիրունյանի հայտարարությունները չեմ տեսել, բայց դրանց մասին լսել եմ. ամեն  ինչ հաշվի է առնվելու. Վարդանյան (Տեսանյութ)
09/12/2024 14:37

Արցախցիների մասին Սիրունյանի հայտարարությունները չեմ տեսել, բայց դրանց մասին լսել եմ. ամեն ինչ հաշվի է առնվելու. Վարդանյան (Տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկացած ընտրություն կատարում է թեկնածուին լսելուց հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելուն, ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա նշեց, որ թեկնածուն պետք է ելույթ ունենա պատգամավորների առաջ, նրանցից ստանա անհրաժեշտ ձայները, նոր անցնի իր աշխատանքին։

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Սիրունյանը ՔՊ անդամ է, այդ դեպքում ինչպե՞ս է ապահովելու դատական իշխանության անկախությունը՝ պատգամավորը պատասխանեց.«Արևմտյան շատ երկրներում  դատական իշխանության ներկայացուցիչները կարող են ոչ ակտիվ, սակայն լինել կուսակցական։ Կուսակցական լինելը դեռևս խոչընդոտ չէ։ Այն խոչընդոտ է կոմունիստական ամբողջատիրական երկրներում։ Մենք ամեն ինչ ի գիտություն ենք ընդունում»։

Նա ավելացրեց, որ Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությունները արցախցիների մասով չի տեսել, դրանց մասին լսել  է. «Պատգամավորները թեկնածուի կենսագրականի հետ կապված ամեն ինչ պետք է հաշվի առնեն»։