.jpg)
09/12/2024 11:48
Ցուցահանդես՝ նվիրված ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին
«Հայ Արտ» կենտրոնում «Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով բացվել է ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ցուցահանդեսի հայեցակարգը մշակել և իրականացրել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնը՝ «Ակտուալ արվեստ» մշակութային կազմակերպության աջակցությամբ։
Ցուցահանդեսը «Հայ Արտ» կենտրոնում կգործի դեկտեմբերի 6-ից 16-ը։
