ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն
12/12/2024 12:10

ՊՆ-ն զգուշացնում է՝ Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտակայքում պայթյուններ կիրականացվեն

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում), հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Մասնավորապես՝ 
 
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,
 
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,
 
Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
 

«Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն», - ասվում է հաղորդագրությունում։