Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը. Նարեկ Հախնազարյան
13/12/2024 16:29

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը. Նարեկ Հախնազարյան

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Արցախից տեղահանված երաժիշտներից կազմված «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը։

Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ բարեկամներ,

Անսահման ոգեշնչված և մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը։

Սա մեր նվագախմբի նոր կյանքի սկիզբն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կիսվելու մեր երաժշտությամբ ու ոգևորությամբ։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, և միասին այս օրը կդարձնենք իսկապես հիշարժան։

Հանդիպում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին»,-գրել է նա։