Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի. Փաշինյան (Տեսանյութ)
19/12/2024 12:27

Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի. Փաշինյան (Տեսանյութ)

Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով. կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

 «Բանակը պետք է տեղավորվի մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում՝ այդ թվում հաշվի առնվի  տարածաշրջանային իրավիճակը, այդ թվում և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։ Մենք հստակ ասել ենք՝  ՀՀ-ի միակ խնդիրը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է,  ինչպես նաև հարակից անվտանգության խնդիրների հասցեագրումը»,-ասաց նա։