Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին
19/12/2024 10:53

Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել  Բակո Սահակյանին։

Իր նամակում Սուկկարը դեսպանությանը տեղեկացրել է Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու մտադրության մասին և հորդորել ամենամսյա թարմացումներ տրամադրել Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ:

«Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարին՝ Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը:

Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին