«Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը
20/12/2024 16:19

«Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխանող ամբաստանյալ Եղիշե Հակոբյանն ի պատասխան իրեն ուղղված փաստաբանի հարցին՝ հայտնեց, որ իր հետ եղել է ևս 2 զինծառայող։ Փաստաբան Նորիկյանն արձանագրեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այդ փաստը։

Հակոբյանն էլ պարզաբանեց՝ արդարանալով․ «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»։

Նա նաև նշեց, որ վառարանը վառելիս ինքն էլ է այրվածքներ ստացել և չի կարողացել հասնել կացարանի այն հատվածը, որտեղ զինվորները քնած են եղել։

«Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը