ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը
26/12/2024 12:07

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։ 

Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին նախատեսում է մասնակցել տեսակապով։