Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան
27/12/2024 10:42

Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան

Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտություններն ու բռնել է ուրացման ճանապարհը: Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով  Հանրային հեռուստաընկերությանը, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսում էր հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, ինչից Մայր Աթոռը հրաժարվել է։ 

«Ցավալի է, որ թշնամական իշխանության կամակատարներն են դառնում նաև Հանրայինի բարձրաստիճան պաշտոնյաները: Մի օր պայմանական «գնդակահարության պատի» տակ արդարացումները չեն ընդունվելու... նրանք ուրացող են», - գրել է նա։ 

Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան