.jpg)
30/12/2024 22:00
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ)
Ամանորին ընդառաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին:
«Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին, պետք է գնահատվի:
Մեր ազգն այսօր կարիք ունի հաղթանակների»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը։