Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից
31/12/2024 18:12

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից

Հայաստանի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադից։

«Առաջ «Ինտեր»»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը

 Նշենք, որ «Ինտերը» մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։

Խաղարկության շրջանակում գավաթի համար պայքար կմղեն «Միլանը», «Յուվենտուսն» ու «Ատալանտան»։

«Ինտերն» իր առաջին հանդիպումը կանցկացնի գալիք տարվա հունվարի 2-ին։ Մրցակիցը կլինի «Ատալանտան»։

Մյուս խաղում, որը կկայանա հաջորդ օրը՝ հունվարի 3-ին, միմյանց հետ կհանդիպեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Եզրափակիչը հունվարի 6-ին է։