Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից
10/01/2025 11:15

Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի WTA մրցաշարի հետագա պայքարից:

Կանանց մենախաղի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ:

Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջել է երեք սեթից հետո` 4:6, 6:3, 6:4 հաշվով: