Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը
10/01/2025 13:46

Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը

Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը. այս մասին  ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
 
Նրա խոսքով, տարածաշրջանային կայուն խաղաղությունն անհրաժեշտություն է, հավելել է նաև, որ «Ղարաբաղի հարցը տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին գլխավոր հանգրվան է»։
 
Նախարարը նշել է, որ Հարավային Կովկասում ստեղծված անկայուն իրավիճակը ոչ մեկին օգուտ չի տվել. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քայլեր է ձեռնարկում թե՛ տարածաշրջանի, թե՛ Ադրբեջանի զարգացման ուղղությամբ»։
 
Հաքան Ֆիդանը շեշտել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է համաձայնեցնել մի քանի կետեր. «Մենք հույս ունենք, որ դրանք նույնպես կհամաձայնեցվեն 2025 թվականին»։
Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը