Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»
14/01/2025 21:00

Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հեռացել է լեհական «Պոգոնից», հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը։

25-ամյա խաղացողը ակումբի թույլտվությամբ հեռացել է Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքից։ Բիչախչյանն այս պահին բուժզննում է անցնում նոր ակումբին միանալու համար, որի անունը դեռևս հայտնի չէ։

25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես էր գալիս 2022 թվականից։  Այս ընթացքում նա լեհական ակումբի կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։