ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ
15/01/2025 15:20

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր պատվիրակները տեսակցել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված պահվող բոլոր հայերին։ Նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,-ասաց Զառա Ամատունին։

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ