Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ
15/01/2025 17:48

Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի հիշում՝  արդյոք մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին, որտեղ, ըստ հրապարակված լուրերի,  ԳՇ նախկին պետը պատերազմը կանգնեցնելու առաջարկ է արել։ 

«Նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ» հարցին Սուրեն Պապիկյանը պատասխանեց.

«Անվտանգության խորհրդի կողմից հնչեցված պատասխանները հիմնված են արձանագրությունների վրա։

Ես հիմա նոր բան ասել չեմ պատրաստվում և չեմ կարող, բայց կճշտեմ տվյալ նիստին իմ մասնակցությունը, և եթե անհրաժեշտություն լինի, որ  հավելյալ հայտարարությամբ հանդես գամ, ես դրանից չեմ խուսափում»։

 

Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ