Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում
15/01/2025 20:48

Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 1-ին խաղափուլը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում առաջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Մանուէլ Պետրոսյանին, Զավեն Անդրիասյանը՝  Սարգիս Սարգսյանին, Մամիկոն Ղարիբյանը՝  Հովիկ Հայրապետյանին:

Տիգրան Հարությունյան - Արթուր Դավթյան և Բենիկ Ագասարով - Կարեն Գրիգորյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Միլենա Գասպարյանը և Լիլիա Դանիելյանը համապատասխանաբար հաղթել են Մելինե Հարությունյանին, Մարիամ Խաչատրյանին, Պոլինա Կոբակին և Սյուզաննա Առաքելյանին:

Միակ ոչ-ոքին գրանցվել է Մարիամ Ավետիսյանի և Նվարդ Հայրապետյանի խաղում:

Մեկնարկել է նաև առաջնությունների երկրորդ խաղափուլը։

Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլի զույգերն են՝

ՄՎ Արթուր Դավթյան - ՖՎ Սարգիս Սարգսյան

ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան - ՄԳ Զավեն Անդրիասյան

ՄԳ Հովիկ Հայրապետյան - ՄԳ Մանուէլ Պետրոսյան

ՄԳ Կարեն Գրիգորյան - ՄԳ Մամիկոն Ղարիբյան

ՄԳ Տիգրան Հարությունյան - ՖՎ Բենիկ Ագասարով

Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլի զույգերն են՝

Նվարդ Հայրապետյան - Միլենա Գասպարյան

ԿՖՎ Աննա Խաչատրյան - ԿՖՎ Պոլինա Կոբակ

Լիլիա Դանիելյան - Մարիամ Խաչատրյան

Մելինե Հարությունյան - Սյուզաննա Առաքելյան

ԿՖՎ Մարիամ Ավետիսյան - ԿՄՎ Սուսաննա Գաբոյան