Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին
16/01/2025 12:38

Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել  հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asbarez-ը։ 

«Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ Դատական գործընթացներում միջազգային դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է ադրբեջանական դատական համակարգին պատասխանատվության ենթարկելու առումով այն բանի համար, ինչ ակնկալվում է, որ տեղի է ունենալու փակ և գաղտնի դատական գործընթացների ժամանակ»,-ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվում դատական պրոցեսներ են սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, իսկ այնուհետև ռազմական ագրեսիայի հետևանքով, երբ 120 հազար հայեր ստիպված էին փախչել Հայաստան։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին