ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան
16/01/2025 12:34

ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան

Զինված ուժերում ի հայտ են գալիս շատ խնդիրներ, քանի որ այնտեղ խնդրահարույց իրավիճակներ են լինում, որոնք հանգեցնում են ինքնասպանությունների, ինքնավնասումների և սա ընդհանուր դաշտը դարձնում է խնդրահարույց, լրագրողների հետ զրույցում  ասաց ՄԻՊ Անահիտ  Մանասյանը։

 Ըստ նրա՝ Զինված ուժերում նման դեպքերը բացառելու համար շատ կարևոր է հասարակության կրթությունը, սակայն շատ կարևոր է պետության դերը.

«Միգուցե, դրական դինամիկա ունենք, բայց ես համարում եմ, որ այս մասով շատ խնդրահարույց թերություններ ունենք։ Պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջական կատարի։

Զինված ուժերում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է, ինչպես նաև այնտեղ տիրող բարքերի արդյունք է։ Պետությունն ամեն ինչ պետք է անի, որ ԶՈՒ-ում բացառի ոչ կանոնակարգային հարաբերությունները, ինքնասպանությունները, ինքնավնասումները և ցանկացած տեսակի վատ հարաբերությունները»։