Բոլորս պետք է զգոն մնանք. Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատական գործընթացին
17/01/2025 15:26

Բոլորս պետք է զգոն մնանք. Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատական գործընթացին

Հայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված շինծու դատական գործընթացին։

«Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն մնանք և անենք այն, ինչ կարող ենք՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,-գրել է Աֆեյանն ու կից հրապարակել Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը։