Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը. Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)
17/01/2025 13:29

Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը. Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, թե ինչու են պարբերաբար ՄԱԿ-ի դիմաց արտահայտում իրենց բողոքը։

Այսօր Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի կեղծ դատավարությունից առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ նա ասաց․

«ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ երկրները,  որոնք անդամ են ՄԱԿ-ին, ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք անտեսվում են համակարգային ձևով։ Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, որովհետև հենց այստեղ են իրենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում»։

Ալավերդյանը նկատեց, որ քաղաքական դիրքորոշումները կարող են լինել տարբեր․ մի պետությունը կարող է պաշտպանել մեկ այլ պետության դիրքորոշումը, մյուս պետությունը՝ այլ։

«Բայց մարդասիրական իրավունքը, միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է դադարեցնեն, վերջ տալ լկտի  գործողություններին։ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև հակադրում է իրեն։ Ցույց տվեք ՄԱԿ-ի ներկայացուցիչներ մի որոշում, որով դուք ոչ միայն ընդունում եք ինչ-որ կոչեր, այլև հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցները»,-ասաց նա։

Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը. Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)