.jpg)
20/01/2025 10:36
Իշխանությունը շարունակում է հայրենահանձնման գործընթացը. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
Իշխանությունը շարունակում է հայրենահանձնման գործընթացը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Շարունակվում է ուրացման հսկայական մի գործընթաց։ Այս մարդիկ ամբողջ ծավալով ուրանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ նստաշրջանը մեկնարկել է հերթական ուրացման գործընթացով, որն ակնհայտորեն ցույց է տալիս այս իշխանությունը։