Ալեն Սիմոնյանը պատահմամբ ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն ու չորս անգամ կրկնեց՝ «Ղարաբաղ»
21/01/2025 12:22

Ալեն Սիմոնյանը պատահմամբ ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն ու չորս անգամ կրկնեց՝ «Ղարաբաղ»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ Արցախ անվանումն օգտագործեց, ապա մի քանի անգամ ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրնկելով «Ղարաբաղ» բառը։

Լրագրողի հարցին՝ հատո՞ւկ է ասում «Ղարաբաղ» բառը, նա պատասխանեց. «Այո՛»։

«Կարծում եմ՝ ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն օգտագործելն է»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե գնացել էր Աղդամ ու նկարվել՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ բոլորն էլ սխալվում են։